Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ապրիլի 24-ին Չանաքկալեի հաղթանակը տոնելու աբսուրդն ինչպե՞ս բացատրեմ»

«Ապրիլի 24-ին Չանաքկալեի հաղթանակը տոնելու աբսուրդն ինչպե՞ս բացատրեմ»
19.03.2015 | 19:12

Թուրքական Bianet կայքի հոդվածագիր Էլիֆ Աքգյուլը գրել է Երևանում շարունակվող «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի մասին, խոսել Չանաքկալեի ճակատամարտում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությունն ապրիլի 24-ին տեղափոխելու անհեթեթության, Ցեղասպանությանն առերեսվելու անհրաժեշտության մասին:
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Անցյալ տարի՝ 2014 թվականի ապրիլի 24-ին, անձնագրումս առաջին կնիքն էր դրվել. Հայաստանի կնիքը: Այսօր՝ գրեթե մեկ տարի անց, դարձյալ Հայաստանում՝ Երևանում եմ: Ապրիլի 24-ից առաջ մի խումբ լրագրողների հետ հանդիպել ենք «Արարատի ստորոտին»: Հայերեն, ռուսերեն, իսպաներեն, բուլղարերեն, սերբերեն, թուրքերեն, արաբերեն… Համաժողովի սրահը լցրած ձայների մի մասն են սրանք: Բոլորը եկել են մի հարցի պատասխան փնտրելու. Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիան ինչպիսի՞ կեցվածք է դրսևորելու:
Հետաքրքիր է, որ ոչ ոք չի հարցնում. «Ցեղասպանություն իրականում եղե՞լ է», ոչ ոք չի փորձում «փաստեր» փնտրել: Գուցե ասեք՝ «այդ ի՞նչ տեսակի լրագրողներ են», սակայն լրագրողները գիտեն, որ ծովի մակարդակում ջուրը 100 աստիճանում է եռում: Այդ ջրի մասին խոսելիս «այսպես կոչված» չեն ասում: Եռում է և վերջ… բլթբլթալով: Քննարկումներն էլ են շարունակվում բլթբլթալով: Շատ հաճախ այդ քննարկումների կենտրոնում հայտնվում է Թուրքիային ուղղված կոչը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և դրան ի պատասխան Չանաքկալեի տոնակատարություններին Հայաստանին հրավիրելու քայլը: Այնքան աբսուրդ է, որ հարցնում են. «ի՞նչ կապ ունի»: Ցավոք, համաժողովին Թուրքիայից եկած 4 մասնակիցներից մեկն եմ, և ուստի՝ հաճախ այդ հարցի պատասխանն ինձնից են ակնկալում: Բայց ես այդ հարցի պատասխանը չգիտեմ: Կրթությունս Թուրքիայի կրթության նախարարության հովանու ներքո եմ ստացել, որտեղ մենք, որպես Թուրքիայի քաղաքացիներ, Չանաքկալեի հաղթանակը նշում էինք մարտի 18-ին: Ոչ ոք մեզ հետ ապրիլի 24-ի մասին չէր խոսում:
Այսօր ապրիլի 24-ին Չանաքկալեի տոնակատարության մասին հարցին ի՞նչ պատասխան տամ: Այդ հարցը պատասխանի է սպասում: Քանի որ այս տարի սովորական տարի չէ: Դարի առաջին Ցեղասպանության հարյուրամյակն է: Անգամ եթե մենք ասենք, որ Չանաքկալեի տոնակատարությունն ենք նշում, մեզ ոչ ոք չի հավատա: Կասեն՝ անցյալ տարի մահացածներին ցավակցելով՝ այս տարի ինչո՞ւ ենք տոնում: Քանի որ այս տարի 100-րդ տարին է: Մեջտեղում 100 տարի շարունակ ստեր լսած ու դրանց հավատացած մի ազգ կա: Հայաստանի ժողովրդից չէ, Թուրքիայի մասին եմ խոսում: Դեյր Զորի անապատը որպես օազիս նկարագրող «Սարի գելին» փաստագրական ֆիլմը դպրոցում դիտելուց մի քանի տարի անց հայտարարվում է, թե տեղահանությունն «անմարդկային» էր: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանն արդար հիշողության հեռանկարից նայելը մարդկային պատասխանատվությունն է» ասելուց հետո Առաջին աշխարհամարտի վավերագրությունը փոխելու ջանքերի մասին եմ խոսում:
Հայոց ցեղասպանություն, 1915, տեղահանություն… Սա պարզապես ժխտում չէ: Սա պետության կողմից սեփական ազգին խաբելն է, սեփական ժողովրդին այդ ստով մեծացնելն է: Այդ ստով մարդկանց սպանելն է, այդ ստի վրա հիմնվելով՝ մեղավորներին արդար ներկայացնելն է:
Այդ պատճառով 100-ամյակը միայն Ցեղասպանության ենթարկված հայերի հարցը չէ: 100 տարի առերեսվելու փոխարեն սուտ խոսողների համար առերեսվելու հնարավորություն է, որքան էլ որ նրանք փորձեն նոր պատմություն ստեղծել»:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ